Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները թևակոխել են նոր կարևոր հանգրվան. Փաշինյանը շնորհավորել է Մակրոնին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ ծննդյան տարեդարձի առթիվ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են կառավարությունից:

Ուղերձում նշված է.

«Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ և մաղթում քաջառողջություն, անկոտրում կամք ու հաջողություններ՝ ի բարօրություն Ֆրանսիայի և ֆրանսիացի ժողովրդի։

Առանձնահատուկ երախտագիտությամբ եմ ցանկանում ընդգծել, որ Ձեր նախագահության օրոք և Ձեր աներկբա հանձնառության շնորհիվ Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները՝ հիմնված մեր երկու ժողովուրդներին միավորող դարավոր բարեկամության և ընդհանուր արժեքների վրա, ներկայումս թևակոխել են նոր կարևոր հանգրվան՝ վերափոխվելով իրական ռազմավարական գործընկերության։

Ջերմությամբ եմ հիշում դեկտեմբերի 7-ին Փարիզ կատարած իմ այցը և մասնակցությունը Փարիզի Աստվածամոր տաճարի բացման հուզիչ և խորհրդանշական միջոցառմանը:

Ցանկանում են վերստին շնորհակալություն հայտնել նաև բարեկամ Ֆրանսիայի և Ձեր անձնական ջանքերի ու շարունակական աջակցության համար՝ միտված Հայաստանի ինքնիշխանության, դիմակայունության և ժողովրդավարության ամրապնդմանը, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տևական և արդար խաղաղության հաստատմանը։

Օգտվելով այս գեղեցիկ առիթից՝ ցանկանում եմ շնորհավորել տարեվերջյան տոների՝ Սուրբ Ծննդյան և Ամանորի կապակցությամբ՝ նոր տարում մաղթելով Ձեզ հաղթանակներ Ձեր բոլոր նախաձեռնություններում, իսկ բարեկամ ֆրանսիացի ժողովրդին՝ խաղաղություն ու բարօրություն:

Գալիք տարում Հայաստանում Ձեզ հյուրընկալելու մեծ ակնկալիքով՝ ընդունեք խնդրեմ, մեծարգո պարոն նախագահ, խորին հարգանքիս հավաստիքը»։

 

Հայերեն العربية English Français Русский Türkçe

ԱԺ պատգամավորները հանդիպել են անհայտ կորած անձանց հարազատների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը

Աթենքի Օմոնիայի հրապարակի շատրվանները, Կոմոտինիի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով

Երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման վերաբերյալ կարգավորումները կփոխվեն

Թուրքիայից C-400 համակարգերի տեղափոխման հարցն օրակարգում է. Պեսկով

Ամռանը Եվրամիությունում ավիաչվերթերի թվաքանակը գերազանցել է 2 միլիոնը

Բացահայտելու մայրաքաղաքի պատմական շերտերը. կանցկացվի «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովը

Աննա Վարդապետյանն ԱՊՀ գլխավոր դատախազների նիստում ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումները

Վոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում

ՀԾԿՀ-ն նոր պահանջներ է սահմանել էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրաէներգիայի հզորության գործակցի հրապարակման վերաբերյալ