Քաղաքականություն

Եթովպիայում ՀՀ դեսպանն ու Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահը մտքեր են փոխանակել համագործակցության հեռանկարների առնչությամբ

1 րոպեի ընթերցում

Եթովպիայում ՀՀ դեսպանն ու Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահը մտքեր են փոխանակել համագործակցության հեռանկարների առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Սահակ Սարգսյանը դեկտեմբերի 20-ին Աֆրիկյան միության կենտրոնակայանում ԱՄ հանձնաժողովի նախագահ Մուսսա Ֆաքի Մահամաթին է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի նամակը՝ ԱՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի հավատարմագրման մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տարածած մամլո հաղորդագրության մեջ։

ԱՄՀ նախագահը շնորհավորել է ՀՀ դեսպանին՝ մաղթելով նրան հաջողություն իր նոր առաքելության ընթացքում: 

Իր հերթին, դեսպան Սահակ Սարգսյանը նշել է, որ Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս ԱՄ-ի և աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը և ցանկանում է խթանել իր ներգրավվածությունը մայրցամաքում:

«Կողմերը մտքեր են փոխանակել համագործակցության հեռանկարների առնչությամբ` մատնանշելով ԱՄ 2063-ի օրակարգի և կայուն զարգացման նպատակների իրագործման հարցում փոխգործակցության և ջանքերը համադրելու կարևորությունն, ինչպես նաև ուրվագծելով համագործակցության հնարավոր նոր ուղղություններ»,-հաղորդել է ՀՀ ԱԳ նախարարությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում