Ախուրյան համայնքի ղեկավարը հրաժարվել է ծառայողական մեքենայից

1 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը հրաժարվել է ծառայողական մեքենայից՝ հետևելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 20-ին Ախուրյան համայնքի ավագանու նիստում համայնքի ղեկավարը հայտարարել է, որ հրաժարվում է իրեն հատկացված ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով մյուսներին:

«Հաշվի առնելով ՀՀ վարչապետի արած հայտարարությունը, և քանի որ մեր աշխատանքը միտված է ազգաբնակչության բարեկեցությանը և համայնքի բարորությանը, իսկ առաջնահերթությունը հանրային շահն է՝ ես այսօրվանից հրաժարվում եմ ծառայողական մեքենայից»,-նշել է Զավեն Մանուկյանը՝ հավելելով, որ համայնքապատկան մյուս մեքենաները կդրվեն հաշվառման՝ օտարվելու համար, և կօգտագործվեն միայն 1-2 մեքենա՝ բացառապես խիստ անհրաժեշտության դեպքում:

Հայերեն

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը

Վարչապետը հանդիպել է պաշտոնավարման 6-ամյա ժամկետն ավարտող ՍԴ նախագահի հետ

Հայաստանի ԱԳՄԱ նախարարը ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ համագործակցության ընդլայնումը

Արենիում հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել. համայնքին կհատուցվի 385 հազար դրամ

Արագածում և Դարբնիկում ոստիկանները հայտնաբերել են չմակնշված ալկոհոլ ու ծխախոտ, ինչպես նաև 800 լիտր դիզվառելիք