ԳՅՈՒՄՐԻ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը հրաժարվել է ծառայողական մեքենայից՝ հետևելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 20-ին Ախուրյան համայնքի ավագանու նիստում համայնքի ղեկավարը հայտարարել է, որ հրաժարվում է իրեն հատկացված ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով մյուսներին:
«Հաշվի առնելով ՀՀ վարչապետի արած հայտարարությունը, և քանի որ մեր աշխատանքը միտված է ազգաբնակչության բարեկեցությանը և համայնքի բարորությանը, իսկ առաջնահերթությունը հանրային շահն է՝ ես այսօրվանից հրաժարվում եմ ծառայողական մեքենայից»,-նշել է Զավեն Մանուկյանը՝ հավելելով, որ համայնքապատկան մյուս մեքենաները կդրվեն հաշվառման՝ օտարվելու համար, և կօգտագործվեն միայն 1-2 մեքենա՝ բացառապես խիստ անհրաժեշտության դեպքում: