Պուտինը Բելառուսի պաշտպանությունը համարում է ՌԴ-ի միջուկային նոր դոկտրինի կարևոր բաղադրիչը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը կանի ամեն ինչ Բելառուսի անվտանգության ապահովման համար, նրա պաշտպանությունը Ռուսաստանի Դաշնության թարմացված միջուկային ռազմավարության շատ կարևոր բաղադրիչն է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ուղիղ գծի» և մամուլի ասուլիսի ձևաչափով հարցուպատասխանի ժամանակ։ 

«Մենք հայտարարել ենք, որ եթե նույնպիսի սպառնալիքներ ստեղծվեն մեր դաշնակցի՝ Միութենական պետության անդամի, Բելառուսի համար, ապա Ռուսաստանի Դաշնությունը դա կդիտարկի այնպես, ինչպես նման սպառնալիքների ստեղծում հենց Ռուսաստանի համար», - ասել է Ռուսաստանի ղեկավարը՝ պատասխանելով միջուկային թարմացված դոկտրինի մասին հարցին։

«Եվ մենք ամեն ինչ կանենք Բելառուսի անվտանգությունն ապահովելու համար: Դա մենք անում ենք Բելառուսի ղեկավարության՝ նրա նախագահ Ալեքսանդր Գրիգորիի Լուկաշենկոյի հետ: Եվ ես կարծում եմ, որ դա Ռուսաստանի Դաշնության թարմացված միջուկային ռազմավարության շատ կարևոր բաղադրիչն է», - ընդգծել է Պուտինը:

Միացյալ Նահանգներ

Պուտինը հայտարարել է, որ միշտ պատրաստ է զրույցի  կամ հանդիպման Թրամփի հետ

 

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան