Միացյալ Նահանգներ

Պուտինը հայտարարել է, որ միշտ պատրաստ է զրույցի  կամ հանդիպման Թրամփի հետ

1 րոպեի ընթերցում

Պուտինը հայտարարել է, որ միշտ պատրաստ է զրույցի  կամ հանդիպման Թրամփի հետ

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է զրույցի ԱՄՆ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի հետ ցանկացած ժամանակ, և որ համաձայն է հանդիպել նրա հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Պուտինն ասել է «Ուղիղ գծի» և մամուլի ասուլիսի ձևաչափով հարցուպատասխանի ժամանակ։ 

«Ես պատրաստ եմ դրան, իհարկե, ցանկացած ժամանակ: Եվ պատրաստ կլինեմ նաև հանդիպման, եթե նա ցանկանա դա», - ասել է ՌԴ նախագահը՝ պատասխանելով ամերիկացի լրագրողի հարցին Թրամփի հետ հնարավոր հանդիպման մասին:

Պուտինը հավելել է, որ չգիտի հնարավոր հանդիպման ժամկետների մասին։ ՌԴ նախագահը հիշեցրել է, որ Դոնալդ Թրամփի հետ չի խոսել չորս տարուց ավելի։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում