Աշխարհ

Վիետնամի սրճարաններից մեկում հրդեհը 11 մարդու կյանք է խլել. կասկածյալը ձերբակալվել է

1 րոպեի ընթերցում

Վիետնամի սրճարաններից մեկում հրդեհը 11 մարդու կյանք է խլել. կասկածյալը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վիետնամի կարաոկե սրճարաններից մեկում բռնկված հրդեհը 11 մարդու կյանք է խլել։ Իշխանությունները ձերբակալել են 1 մարդու, որը կասկածվում է անձնակազմի հետ տեղի ունեցած վիճաբանությունից հետո հրկիզում իրականացնելու մեջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNA լրատվամիջոցը։ 

Եվս 7 մարդ փրկվել է, որոնցից 2-ը հոսպիտալացվել է։

Մոտ 50-ամյա տղամարդը խոստովանել է ոստիկանությանը, որ եռահարկ սրճարանի առաջին հարկում հրկիզում իրականացնելու համար օգտագործել է բենզին։ Այդ հարկը ծառայում էր նաև որպես կարաոկե ակումբ։

Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 18-ին, տեղի ժամանակով ժամը 23։00-ից հետո։ Հրդեհի պատճառով բոլոր ելքերը փակվել են։ Կրակը վերահսկողության տակ առնելու համար պահանջվել է մոտ 40 րոպե։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում