Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն մտադիր է պահպանել Չինաստանի հետ կապի բաց ուղիները

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն մտադիր է պահպանել Չինաստանի հետ կապի բաց ուղիները

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ն մտադիր է պահպանել Չինաստանի հետ հաղորդակցության բաց ուղիները, որպեսզի երկու երկրների միջև մրցակցությունը չվերածվի ռազմական հակամարտության։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասված է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության զեկույցում, որը պատրաստվել է Միացյալ Նահանգների Կոնգրեսի համար։

«Ռազմական հաղորդակցության ուղիների նպատակները ներառում են ճգնաժամերի կանխարգելումը, ռազմավարական և գործառնական ռիսկերի նվազեցումը, ինչպես նաև կողմերի միջև թյուրիմացությունների վերացումը», - նշված է հրապարակված փաստաթղթում։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում