Իրան

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռեզա Սալեհի Ամիրիի հետ

1 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռեզա Սալեհի Ամիրիի հետ

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Ռեզա Սալեհի Ամիրիի հետ, ով Հայաստանում է գտնվում Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպմանը մասնակցելու նպատակով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն իր ֆեյսբուքյան էջում։ 

«Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմանը միտված քայլերը՝ ներառյալ մշակույթի, հանրային դիվանագիտության և զբոսաշրջության ոլորտներում: Արարատ Միրզոյանը և Ռեզա Սալեհի Ամիրին մտքեր են փոխանակել մշակութային ժառանգության պահպանման, արվեստի ոլորտում փոխգործակցությունն ու մարդկանց, մասնագետների միջև շփումները խթանող նոր նախաձեռնությունների կյանքի կոչման տարբեր գաղափարների շուրջ: Հայաստանի և Իրանի նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում