«ԴասA» ծրագրին 2024 թ. մասնակցել է Երևանի և մարզերի շուրջ 11300 աշակերտ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «ԴասA» ծրագրին 2024 թվականին մասնակցել է Երևանի՝ 30 և մարզային՝ 6 հանրակրթական դպրոց: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ստեղծագործական խումբն այցելել է Կոտայքի, Արարատի, Շիրակի մարզեր. հանդիպումներին մասնակցել է ավելի քան 11300 աշակերտ: Նրանք հնարավորություն են ունեցել ներկա լինելու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15 համերգի։

Նախորդ տարիներին ծրագիրն իրականացվել է ավագ դպրոցներում, իսկ 2024 թ․-ից ծրագրում ներառվել են հիմնական և միջնակարգ դպրոցները՝ նպատակ ունենալով վաղ հասակից դպրոցականներին ծանոթացնել դասական երաժշտությանը, հանրահռչակել այն, ձևավորել մշակութապես կիրթ ունկնդիր։ 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ 2018 թվականից իրականացվող ծրագիրն ուղղված է մշակութային կրթության զարգացմանը` որպես առաջադեմ երիտասարդության ձևավորման նախապայման: Հիմնական նպատակը հասարակության տարբեր տարիքային խմբերի շրջանում դասական երաժշտության վերաբերյալ ավանդական կարծրատիպային ընկալումների վերափոխումն է՝ այն դարձնելով պահանջարկ ունեցող և նորարարական:

Ծրագրի շրջանակում նվագախմբի երաժիշտներն այցելում են հանրակրթական դպրոցներ և աշակերտների հետ հանդիպումների ընթացքում պատմում դասական երաժշտության մասին, ծանոթացնում նվագախմբի գործունեությանը, երաժշտական գործիքներին, դիրիժորի աշխատանքին։ Դասն ամփոփվում է ինտերակտիվ խաղերով, իսկ ամենաակտիվ մասնակիցները պարգևատրվում են հուշանվերներով։ Առավել առարկայական արդյունքներ գրանցելու և նվագախմբի աշխատանքը դպրոցականներին գործնականում տեսանելի դարձնելու համար երաժիշտ-դասվարները դպրոցականներին հրավիրում են յուրաքանչյուր դասին հաջորդող համերգին։

Բոլոր դասերը, այդ թվում` դպրոցականների այցերը, տեսանկարահանվում են, յուրաքանչյուր այցի մասին պատրաստվում է հոլովակ և հրապարակվում «ԴասA» կրթական ծրագրի սոցիալական հարթակներում։ 

Մինչ այս պահը կրթական ծրագրի ստեղծագործական թիմն այցելել է ավելի քան 170 դպրոց, ինտերակտիվ դասերին մասնակցել է շուրջ 52 հազար աշակերտ։

Հայերեն

Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի Թանգարանային կղզու համագործակցությամբ բացառիկ ցուցադրություն է մեկնարկում Երևանում

Արմեն Գրիգորյանը և Արայիկ Հարությունյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-24-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

ԵՄ-ն շնորհավորել է Հայաստանի Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ

Անկախությունը մեզ տվեց մեր երկրում ապրելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք. Տիգրան Ավինյան

ՀՀ վարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին

«Նոր գիրք»-35/26. Թոփուրիա, Լոուրի, Զարգարյան

Բելառուսի նախագահը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ

ՀՀ Անկախության տոնը Գյումրում մեկնարկել է Շիրակի մարզի համայնքները ներկայացնող տաղավարների ցուցադրությամբ

Ձեր ուժեղ և հեղինակավոր առաջնորդության ներքո Հայաստանում իրականացվում են աննախադեպ բարեփոխումներ. Տոկաևի շնորհավորանքը Փաշինյանին