Հայտնի են 2024 թ. «Լավագույն ուսանող» մրցույթի արդյունքները. 37 ուսանող կստանա կրթաթոշակ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման 2024թ. մրցույթի արդյունքները:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, մրցույթի արդյունքում առաջին, երկրորդ և երրորդ տեղ գրաված 37 ուսանող կստանա համապատասխանաբար 398 000 ՀՀ դրամ (14 ուսանող), 318 000 ՀՀ դրամ (12 ուսանող) և 238 000 ՀՀ դրամ (11 ուսանող) կրթաթոշակ:

Մրցույթին մասնակցել են առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրի 2-4-րդ կուրսերի, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով՝ առաջին կիսամյակն ավարտած ՀՀ պետական և հավատարմագրված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բուհերի ուսանողները հետևյալ ոլորտներում. 

  • բնագիտություն (այդ թվում՝ մաթեմատիկա և ՏՀՏ)
  • հայագիտություն
  • հումանիտար գիտություններ
  • հասարակագիտություն
  • ճարտարագիտություն (այդ թվում՝ ճարտարապետություն/գյուղատնտեսություն)
  • մշակույթ-սպորտ
  • բժշկություն:

Մրցույթն անցկացվել է ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի N 1005-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ ներբուհական և միջբուհական (հանրապետական) փուլերով: Հաղթողները որոշվել են հավաքած առավելագույն միավորներով՝ ըստ 3-10 միավորանոց գնահատման սանդղակի (հավասար միավորների դեպքում հաշվի  են առնվել ուսանողի առաջադիմությունը և կարգով սահմանված այլ չափանիշներ):

Մրցույթի նպատակն է բացահայտել և խրախուսել բուհերի այն ուսանողներին, որոնք ցուցաբերել են բարձր առաջադիմություն և իրենց առավել ակտիվ են դրսևորել համապատասխան մասնագիտական ոլորտներում:

Մրցույթը նաև նպատակ ունի նպաստել ուսանողների առաջադիմության բարձրացմանը, խթանել ուսանողների մասնակցությունը և ձեռքբերումները մասնագիտական ոլորտներում, ինչպես նաև խթանել մրցակցությունը բուհերի ուսանողների միջև:

 

Հայերեն

Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից

Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի Թանգարանային կղզու համագործակցությամբ բացառիկ ցուցադրություն է մեկնարկում Երևանում

Արմեն Գրիգորյանը և Արայիկ Հարությունյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-24-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

ԵՄ-ն շնորհավորել է Հայաստանի Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ

Անկախությունը մեզ տվեց մեր երկրում ապրելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք. Տիգրան Ավինյան

ՀՀ վարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին

«Նոր գիրք»-35/26. Թոփուրիա, Լոուրի, Զարգարյան

Բելառուսի նախագահը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ

ՀՀ Անկախության տոնը Գյումրում մեկնարկել է Շիրակի մարզի համայնքները ներկայացնող տաղավարների ցուցադրությամբ