Հայաստան

ՀՀ ՏԿԵ նախարարը ՌԴ դեսպանի հետ հանդիպմանն ընդգծել է, որ առկա է համագործակցության լայն օրակարգ՝ հատկապես էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՏԿԵ նախարարը ՌԴ դեսպանի հետ հանդիպմանն ընդգծել է, որ առկա է համագործակցության լայն օրակարգ՝ հատկապես էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի անրապետության արածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ նախարարը ողջունել է դեսպանին և ընդգծել, որ առկա է համագործակցության լայն օրակարգ՝ հատկապես էներգետիկայի, տրանսպորտի և այլ ոլորտներում։ 

Խուդաթյանը կարևորել է առաջիկայում Մոսկվայում կայանալիք ՀՀ և ՌԴ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, որը ոլորտային առումով ամենաընդգրկունն է և համագործակցության տեսանկյունից կարևոր հարթակ է:

Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին այս տարվա մայիսյան հեղեղումների հետևանքով Ալավերդիում ռուսական կողմի օպերատիվ արձագանքի համար, որի արդյունքում հաջողվեց կարճ ժամանակում վերականգնել երկաթուղու աշխատանքը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում