Թուրքիա

Թրամփի կարծիքով Սիրիայում Ասադի իշխանությունը տապալելու հետևում կանգնած է Թուրքիան

1 րոպեի ընթերցում

Թրամփի կարծիքով Սիրիայում Ասադի իշխանությունը տապալելու հետևում կանգնած է Թուրքիան

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սիրիայում նախագահ Բաշար Ասադի կառավարության տապալման հետևում կանգնած է Թուրքիան։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, Թրամփն այս հայտարարությունն արել է լրագրողների հետ հանդիպմանը։

«Ոչ ոք չգիտի, թե ով է կանգնած մյուս կողմի (Սիրիայի նոր կառավարության) թիկունքում, բայց ես գիտեմ: Դա Թուրքիան է: Լավ, Թուրքիան կանգնած է դրա հետևում: Նա (Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը) շատ խելացի մարդ է», - ասել է ԱՄՆ նախագահը։

Սիրիայի հակակառավարական ուժերը դեկտեմբերի 8-ին առանց դիմադրության հանդիպելու գրավել էին Դամասկոսը։ ՌԴ արտգործնախարարությունը հայտնել էր, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը սիրիական հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցություններից հետո որոշել է հրաժարական տալ և լքել Սիրիան՝ հրահանգելով խաղաղ ճանապարհով փոխանցել իշխանությունը։    

 

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում