Երևանի մանկապարտեզներում նախատեսվող տեսախցիկներին հասանելիություն կունենա միայն համապատասխան վարչությունը․ Ավինյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետարանի կողմից մանկապարտեզներում նախատեսվող տեսախցիկներին հասանելիություն կունենա միայն վերահսկողության համար պատասխանատու համապատասխան վարչությունը։

Մանկապարտեզներում տեսախցիկների տեղադրման գործընթացի վերաբերյալ «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Ինչպես հայտնել ենք, Երևանի քաղաքապետարանը մանկապարտեզներում որոշակի չափավոր վերահսկողության համար տեղադրելու է տեսախցիկներ։ Այդ տեսախցիկներին հասանելիություն ունենալու են միայն համապատասխան վարչության աշխատակիցները, ովքեր ունեն պատասխանատվություն իրականացնելու վերահսկողություն»,-մանրամասնեց Ավինյանը՝ համոզմունք հայտնելով, որ տեսախցիկների օգտագործումն էականորեն  կձերբազատի տարատեսակ միջադեպերից։

 

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան