Երևանի մանկապարտեզներում նախատեսվող տեսախցիկներին հասանելիություն կունենա միայն համապատասխան վարչությունը․ Ավինյան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետարանի կողմից մանկապարտեզներում նախատեսվող տեսախցիկներին հասանելիություն կունենա միայն վերահսկողության համար պատասխանատու համապատասխան վարչությունը։
Մանկապարտեզներում տեսախցիկների տեղադրման գործընթացի վերաբերյալ «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Ինչպես հայտնել ենք, Երևանի քաղաքապետարանը մանկապարտեզներում որոշակի չափավոր վերահսկողության համար տեղադրելու է տեսախցիկներ։ Այդ տեսախցիկներին հասանելիություն ունենալու են միայն համապատասխան վարչության աշխատակիցները, ովքեր ունեն պատասխանատվություն իրականացնելու վերահսկողություն»,-մանրամասնեց Ավինյանը՝ համոզմունք հայտնելով, որ տեսախցիկների օգտագործումն էականորեն կձերբազատի տարատեսակ միջադեպերից։