Պուտինը հայտնել է առաջնագծում բեկումնային փոփոխության մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ անդրադարձել է առաջնագծում բեկումնային իրավիճակին, ռազմական գործողություններում բազմաթիվ նպատակների հասնելուն և մի շարք այլ հարցերի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «ՌԻԱ Նովոստի» գործակալությունն առանձնացրել է Պուտինի ելույթից մի քանի ուշագրավ հատված։

Ըստ ՌԴ նախագահի՝ առաջնագծում բեկումնային փոփոխություն է եղել. ռուսական զորքերը մարտական ​​շփման գծում «ամուր պահում են ռազմավարական նախաձեռնությունը»։ Պուտինը նշել է, որ ընթացիկ տարին դարձել է շրջադարձային ռազմական նպատակներին հասնելու առումով. 2024 թվականին Ռուսաստանի վերահսկողության տակ է անցել 189 բնակավայր։

Պուտինի խոսքով՝ այս տարի օրական ավելի քան 1000 մարդ անցնում է պայմանագրային զինծառայության։ 2023 թվականին ՌԴ պաշտպանության նախարարության հետ պայմանագիր է կնքել ավելի քան 300 000 մարդ, այս պահի դրությամբ՝ արդեն ավելի քան 430 000 մարդ։

Կուրսկի մարզի վրա ուկրաինական զորքերի հարձակումը Պուտինը որակել է որպես «անիմաստ արկածախնդրություն»։

ՌԴ նախագահը նաև քննադատել է ԱՄՆ-ին և հավաքական Արևմուտքին Կիևին զենք և գումար տրամադրելու, ՆԱՏՕ-ի ռազմական ծախսերն ավելացնելու և Ռուսաստանի սահմաններին զորքերի խմբավորումներ տեղակայելու համար։

Այս առնչությամբ Ռուսաստանը ձեռնարկում է միջոցներ. մոտ ապագայում  «Օրեշնիկ» համալիրները կմտնեն սերիական արտադրության մեջ։ Պուտինը շեշտել է, որ ռազմավարական միջուկային ուժերը կմնան Ռուսաստանի ինքնիշխանության պաշտպանության հիմնական գործիքներից մեկը, և Մոսկվան կշարունակի աջակցել դրանց ներուժին և զարգացմանը։

Պուտինը նաև ընդգծել է առաջադեմ տեխնոլոգիաները ռազմական ոլորտում ներդնելու, դաշնակիցների հետ ռազմատեխնիկական համագործակցություն հաստատելու, անօդաչու թռչող սարքերի արտադրությունն ավելացնելու անհրաժեշտությունը։ 

Հայերեն Русский

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը

Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով

ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին

Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ

Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը

Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո

Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ

Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարան՝ «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով

Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա

Ժողովուրդն է լինելու հաղթողը առաջիկա ընտրությունների արդյունքում. Փաշինյան