ԱՄՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել հեռանալ Սիրիայից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ վարչակազմն ամերիկացիներին խորհուրդ է տվել լքել Սիրիայի տարածքը՝ անվտանգության անկանխատեսելի իրավիճակի պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է Սիրիայում ԱՄՆ դեսպանատան կայքում։

«Սիրիայում անվտանգության իրավիճակը շարունակում է մնալ անկայուն և անկանխատեսելի՝ կապված ամբողջ երկրում զինված հակամարտության և ահաբեկչության հետ: ԱՄՆ քաղաքացիները հնարավորության դեպքում պետք է լքեն Սիրիան», - ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄՆ այն քաղաքացիները, որոնք չեն կարող լքել Սիրիան, խորհուրդ է տրվում պատրաստվել արտակարգ իրավիճակների և երկար ժամանակով տեղում պատսպարվելու։

ԱՄՆ դեսպանատունը հավելում է, որ Դամասկոսում իր գործունեությունը դադարեցրել է դեռ 2012 թվականին, հետևաբար, հյուպատոսական ծառայություններ չի տրամադրում Սիրիայում ԱՄՆ քաղաքացիներին։ Այն ամերիկացիները, որոնց մեկնելու համար օգնություն է հարկավոր, պետք է դիմեն այն երկրի դեսպանատուն, ուր մեկնում են։

Նոյեմբերի վերջից Սիրիայի հակակառավարական ուժերը գրավել են երկրի մի քանի խոշոր քաղաքներ։ Դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները մտել են Դամասկոս և պետական ​​հեռուստատեսությամբ հայտարարել, որ վերահսկողություն են հաստատել երկրի վրա։ Սիրիայի ժամանակավոր կառավարությունն անցումային շրջանում ղեկավարում է Մուհամեդ ալ-Բաշիրը։  

Հայերեն العربية Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար