Դամասկոսում Իրանի դեսպանատունը շուտով կվերսկսի աշխատանքը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դամասկոսում Իրանի դեսպանատունը շուտով կվերսկսի իր աշխատանքը, հայտնել է Սիրիայում Իրանի դեսպան Հոսեյն Ակբարին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։

«Մենք ծրագրում ենք անմիջապես վերսկսել դեսպանատան աշխատանքը։ Բացի այդ, նրանք մեզ հավաստիացրել են իրենց պատրաստակամության մասին և երաշխավորել դեսպանատան անվտանգությունը», - ասել է Ակբարին։

Նա հավելել է, որ դեսպանատան աշխատակիցները 2-3 օրով տեղափոխվել են Բեյրութ՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Ըստ Ակբարիի՝ նախքան «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման՝ Դամասկոս հասնելն անհայտ անձինք ավարի են ենթարկել Դամասկոսը, այդ թվում՝ Իրանի դեսպանատունը։

Ըստ Սիրիայում Իրանի դեսպանի՝ դեսպանատանը ոչ մի դոլար չի եղել, և ոչ մի իրանցի չի վնասվել։ 

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Դամասկոսում Իրանի դեսպանատնից գողացել են 42 միլիոն դոլարին համարժեք կանխիկ գումար, երբ անձնակազմը հեռացել է այնտեղից։ Իրանը հերքել է այս տեղեկությունները։

Օրերս Դամասկոսում իր դեսպանատունը պաշտոնապես վերաբացել է Թուրքիան՝ 12 տարվա ընդմիջումից հետո։

Հայերեն Русский Türkçe

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան