Սպորտ

Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղի 13-րդ պարտիան ավարտվեց ոչ-ոքի

1 րոպեի ընթերցում

Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղի 13-րդ պարտիան ավարտվեց ոչ-ոքի

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղի 13-րդ պարտիան ևս ավարտվեց ոչ-ոքի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սինգապուրում ընթացող չեմպիոնական մրցախաղում գործող չեմպիոն Դին Լիժենի և հավակնորդների մրցախաղի հաղթող Գուկեշ Դոմարաջուի այս պարտիան ավարտվեց 68-րդ քայլին` ոչ-ոքի արդյունքով:

Այժմ երկու գրոսմայստերներն ունեն 6,5-ական միավոր:

Չեմպիոնական մրցախաղում աշխարհի չեմպիոնի տիտղոսը փորձում է պահպանել Չինաստանից Դին Լիժենը, իսկ հավակնորդների մրցաշարի հաղթողը Հնդկաստանից Գուկեշ Դոմարաջուին է: Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղը բաղկացած է 14 դասական պարտիայից, և հնարավոր ոչ-ոքիի դեպքում շախմատիստները կմրցեն թայ-բրեյքում: Պատմության մեջ երկրորդն անգամն է, որ աշխարհի չեմպիոնի մրցախաղն անցկացվում է Հարավարևելյան Ասիայում: 138 տարվա մեջ առաջին անգամն է, որ չեմպիոնի կոչման համար պայքարում են Ասիա աշխարհամասի երկու ներկայացուցիչ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում