Աշխարհ

Զելենսկին հայտարարել է ուկրաինական նոր հրթիռի հաջող փորձարկումների մասին

2 րոպեի ընթերցում

Զելենսկին հայտարարել է ուկրաինական նոր հրթիռի հաջող փորձարկումների մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի զինված ուժերը և երկրի ռազմարդյունաբերական համալիրի ներկայացուցիչները նոր «Ռուտա» հրթիռի հաջող փորձարկումներ են անցկացրել։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Մեդուզա» պարբերականից, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Բորիս Պատոնի անվան ազգային մրցանակի հանձնման արարողության ժամանակ։ 

Զելենսկին հրթիռի ոչ մի տեխնիկական բնութագիր չի ներկայացրել։

Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ նոր հեռահար հրթիռ-անօդաչու «Պալյանիցա»-ն, որն առաջին անգամ օգտագործվել է մարտական ​​պայմաններում 2024 թվականի օգոստոսին, մտել է զանգվածային արտադրության մեջ։ Մարտերում հաջողությամբ օգտագործվել է նաև «Պեկլո» հրթիռ-անօդաչուն։

««Պեկլո» հրթիռ-անօդաչուն առաջին անգամ հաջողությամբ կիրառվել է մարտերում։ Օրերս առաջին խմբաքանակը հանձնեցինք մեր Պաշտպանության ուժերին։ Հեռահար «Նեպտուն»-ը շուտով սարսափելի իրականություն կդառնա օկուպանտների համար»,- հավելել է Զելենսկին։

Ռուսաստանի դեմ պատերազմում, ըստ Ուկրաինայի նախագահի, «ակտիվորեն օգտագործվում են» Ուկրաինայում մշակված և արտադրված տարբեր նպատակների համար նախատեսված անօդաչու թռչող սարքեր։ 

«Դրանք օգտագործվում են ինչպես ճակատում, այնպես էլ թշնամու թիկունքում», - նշել է Զելենսկին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում