ԵԽ-ն հաստատել է ՀՀ ՆԳՆ-ի հետ իրականացվող ծրագրերի ֆինանսավորումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 9-ին ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, շնորհավորելով Արփինե Սարգսյանին և մաղթելով աշխատանքային հաջողություններ՝ Մաքսիմ Լոնգանգեն վստահություն է հայտնել, որ առկա համագործակցությունը կամրապնդվի ու կընդլայնվի: Նա հայտնել է, որ Եվրոպայի Խորհրդի կողմից հաստատվել է ՆԳ նախարարության հետ իրականացվող ծրագրերի շարունակական ֆինանսավորումը և դիտարկվել որպես առաջնահերթություն։

Անդրադառնալով ՆԳ նախարարության հետ համատեղ իրականացվող ծրագրերի շրջանակում ԵԽ աջակցությանը՝ Մաքսիմ Լոնգանգեն բարձր է գնահատել Ոստիկանության գվարդիայի ուղղությամբ ունեցած բացառիկ համագործակցությունը, պատրաստակամություն է հայտնել շարունակելու փոխգործակցությունը ստորաբաժանման ձևավորման, ենթաօրենսդրական դաշտի մշակման և ծառայողների վերապատրաստման գործընթացում՝ ընդգծելով օրենսդրական դաշտում գրանցված համատեղ ձեռքբերումները։

Արփինե Սարգսյանը կարևորելով երկկողմ համագործակցությունը՝ շնորհակալություն է հայտնել աջակցության համար։ Ոստիկանության գվարդիայի կայացման գործում ՆԳ նախարարն ընդգծել է ոչ միայն օրենսդրական դաշտի լավարկման աշխատանքների կարևորությունը, այլև հետևողական և արդյունավետ կիրառումը։

Անդրադառնալով Հայաստանում ուժի կիրառման նոր ստանդարտին՝ Արփինե Սարգսյանը ընդգծել է խոշտանգման և վատ վերաբերմունքի այլ դրսևորումների արձանագրման մեխանիզմերի կիրառման, Ոստիկանության, Քննչական կոմիտեի և Շտապօգնության անձնակազմի համատեղ վերապատրաստումների արդյունավետությունը։

ԵԽ գրասենյակի ղեկավարն անդրադարձել է նաև ՄԻԵԴ-ի և Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի կողմից ՆԳՆ ոլորտում արձանագրված ձեռքբերումներին։

Կողմերը քննարկել են նաև Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ոլորտում համագործակցության, ընտանեկան և գենդերային բռնության կանխարգելման, ԼՂ-ից տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման հարցեր։

 

Հայերեն العربية Español Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի