Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանի կառավարության ռազմավարական գերակայությունն է. Մհեր Գրիգորյան

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանի կառավարության ռազմավարական գերակայությունն է, որի ամենակարևոր բաղադրիչներից է իրազեկվածության բարձրացումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ընդգծեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» մեկամսյա համապետական արշավի և դրա շրջանակներում կազմակերպված «Կոռուպցիայի դեմ պայքարի մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները» համաժողովին, որը կազմակերպվել է Կոռուպցիայի կանխարգելման միջազգային օրվա առթիվ: 

«Կառավարությունը բազմիցս և ամենաբարձր մակարդակով ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը մեր ռազմավարական գերակայությունն է: Մենք հավատարիմ ենք կառավարության ծրագրում սահմանված այն դրույթին, ըստ որի՝ կառավարությունը վճռական է բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ անզիջում պայքար մղելու կոռուպցիայի դեմ՝ վերջնականապես արմատախիլ անելով կոռուպցիոն բոլոր դրսևորումները: 

2018 թվականից ի վեր՝ ՀՀ կառավարությունը հետևողական ջանքեր է գործադրել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ստեղծման և դրա զարգացման ուղղությամբ: Մենք գիտակցում ենք, որ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը հնարավոր է իրականացնել միայն համակարգված և կանոնակարգված ձևով: Մեր քաղաքացիները պետք է գիտակցեն, որ կոռուպցիան խոչընդոտում է առանցքային բարեփոխումների իրականացմանը, ինչն էլ իր հերթին անուղղակիորեն ազդում է իրենց կյանքի որակի վրա»,-ասաց փոխվարչապետը: 

Մհեր Գրիգորյանի խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարում ամենակարևոր բաղադրիչներից է իրազեկվածության բարձրացումը: Ըստ նրա՝ առանցքային է հակակոռուպցիոն կրթության և իրազեկման թիրախային քաղաքականության մշակումը և անհրաժեշտ գործողությունների իրականացումը, ինչը պետք է ապահովի հակակոռուպցիոն բարեփոխումներում հանրային ավելի մեծ ներգրավվածություն և աջակցություն:

«Կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում առանցքային նշանակություն ունեն նաև կառավարության կողմից իրականացվող հանրային կառավարման բարեփոխումները: Հանրային ծառայությունների արդյունավետության բարձրացումը և դրա շրջանակներում թվայնացման գործընթացի առաջմղումը ուղղակի կերպով նպաստելու են կոռուպցիայի վերացմանը կարևորագույն ոլորտներում»,-եզրափակեց Գրիգորյանը:

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը տեսաուղերձով ողջունեց և շնորհավորեց ներկաներին Կոռուպցիայի կանխարգելման միջազգային օրվա առթիվ՝ ընդգծելով, որ «Համախմբելով ուժերը՝ կանխենք կոռուպցիան» խորագիրը պատահական չէ, որովհետև  մարդը, պետական մարմինը կամ կառավարությունը առանձին-առանձին կոռուպցիայի դեմ չեն կարող պայքարել, այս առումով անհրաժեշտ է համատեղել բոլորի ջանքերը:

«Շուրջ 6 տարի է՝ մեր պետությունը հետևողական պայքար է մղում կոռուպցիայի դեմ՝ հիմքում ունենալով «զրո հանդուրժողականություն կոռուպցիայի հանդեպ» գաղափարը: Տարիների ընթացքում մեզ հաջողվել է ձևավորել ինստիտուտներ, որոնք այս կամ այն ուղղությամբ պատասխանատու են կոռուպցիայի դեմ պայքարի համար:

Մասնավորապես, մեր պետությունում գործում է Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն, որը պատասխանատու է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման համար, գործում է հատուկ ստորաբաժանում դատախազության կազմում, որը պատասխանատու է քրեական գործերի հսկողության համար, ինչպես նաև գործում է հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանը: Ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ մեր երկիրն այլևս այն երկրների շարքում չէ, որոնք չունեն կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցոնալ համակարգեր»,-ասաց նախարարը:

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, կարևորելով նման համաժողովների դերն, ընդգծեց, որ կոռուպցիան ժողովրդավարական զարգացման ֆունդամենտալ թուլությունն է: 

«Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից  իրականացվող բարեվարքության ծրագիրը միտված է Հայաստանում կոռուպցիայի հանդեպ զրո հանդուրժողականության ձևավորմանը: Սա ընդգրկում է թիրախային աջակցություն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին և Արդարադատության նախարարությանը՝ որպես հիմնական կառույցներ»,- ասաց Ջոն Ալելոն:

Նա նշեց, որ 2023-ից 2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարությունների գործողությունների պլանավորման գործընթացում նույնպես ԱՄՆ ՄԶԳ-ն  աջակցել է, որտեղ հստակ սահմանվում են նպատակներ՝ ընդլայնել համակարգերը, նպաստել ոլորտի աշխատակիցների կարողությունների զարգացմանը, ինչպես նաև ուղեցույցների մշակմանը, որոնք միտված են լինելու համակարգի զարգացմանը:

 

Հայերեն English Français 简体中文

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը