Քաղաքականություն

Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը Փաշինյանը շփվել է Մակրոնի, Թրամփի և Մասկի հետ

1 րոպեի ընթերցում

Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը Փաշինյանը շփվել է Մակրոնի, Թրամփի և Մասկի հետ

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շփումներ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի և ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջի երկու գրառումներով։

«Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությունը ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ շփվելու լավ առիթ ընձեռեց»,-գրել է Փաշինյանը։

«Իլոն Մասկի հետ շփվելու առիթ նույնպես ունեցա»,- հավելել է ՀՀ վարչապետը։

469322310_1119796646168302_8423200206073075743_n.jpg

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում