Հայաստանը մշտական ներկայացուցիչ է հավատարմագրել Նայրոբիում ՄԱԿ-ի գրասենյակում և ՄԱԿ-ի՝ այդտեղ տեղակայված երկու գործակալություններում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Սահակ Սարգսյանը Նայրոբիում ՄԱԿ-ի գրասենյակի (ՆՄԱԳ, UNON) գլխավոր տնօրեն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Զայնաբ Հավա Բանգուրային է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի նամակը՝ ՆՄԱԳ-ում և Նայրոբիում տեղակայված՝ ՄԱԿ-ի երկու գործակալություններում ՀՀ մշտական ներկայացուցչի հավատարմագրման մասին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ՆՄԱԳ-ի գլխավոր տնօրենը շնորհավորել է ՀՀ դեսպանին՝ մաղթելով նրան հաջողություն իր նոր առաքելության մեջ: Սահակ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ խորացնել ՀՀ ներգրավվածությունը Գրասենյակի և Նայրոբիում տեղակայված ՄԱԿ-ի երկու գործակալությունների՝ Մարդկային բնակավայրերի ծրագրի (UN-HABITAT) և Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) շրջանակներում:

Ըստ աղբյուրի՝ կողմերը մտքեր են փոխանակել ընթացիկ համագործակցության և դրա հեռանկարի վերաբերյալ՝ ընդգծելով Կայուն զարգացման «2030թ. օրակարգ»-ի իրագործմանն ուղղված համատեղ ջանքերի կարևորությունը: 

Հայերեն English Français Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում