Մարզեր

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա դեկտեմբերի 2-ի համեմատ բարձր է մնում 22 սմ-ով

1 րոպեի ընթերցում

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա դեկտեմբերի 2-ի համեմատ բարձր է մնում 22 սմ-ով

ԳԱՎԱՌ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սևանա լճի մակարդակը 2024 թվականի դեկտեմբերի 3-ի դրությամբ ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 42 սանտիմետր բարձրության վրա, ինչը 22 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկագրից, 2024 թվականի հունվարից մինչ դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 183 միլիոն 286 հազար խմ ջուր։ Իսկ ոռոգման նպատակներով Հրազդանի հունով բաց է թողնվել 131 միլիոն 38 հազար խմ ջուր։ Սևանա լիճ թափվող գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել։

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում