Գվինեայում ֆուտբոլային մարզադաշտում հրմշտոցի հետևանքով 56 մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գվինեայի հարավում ֆուտբոլի մարզադաշտում հրմշտոցի հետևանքով 56 մարդ է զոհվել, որոնց թվում կան նաև երեխաներ։ Հրմշտոցին նախորդել էին բախումներ երկրպագուների միջև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։ 

Երկրի իշխանությունները հետաքննություն են վարում հրմշտոցի մեղավորներին գտնելու համար։ Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 1-ի ցերեկը Նզերեկորե քաղաքում, Նզերեկորեի և Լաբեի հավաքականների միջև ֆուտբոլային խաղի եզրափակչում։ 

Տեղի լրատվամիջոցները հայտնել են, որ անվտանգության ուժերը փորձել են արցունքաբեր գազ օգտագործել հասարակական կարգը վերականգնելու համար, երբ տուգանային հարվածից հետո քաոսային իրավիճակ է ստեղծվել։ Երկրպագուները սկսել են քարեր նետել, անվտանգության ուժերն արձագանքել են արցունքաբեր գազով։ Երկրպագուները մտել են խաղադաշտ, սկսվել են բախումներ։ Մարդիկ փորձել են փախչել մարզադաշտից, նրանցից շատերը ցատկել են բարձր ցանկապատի վրայով։

Զինվորականները ղեկավարում են Արևմտյան Աֆրիկայում գտնվող Գվինեան 2021 թվականից ի վեր, երբ զինվորները պաշտոնանկ արեցին նախագահ Ալֆա Կոնդեին։ 

Հայերեն

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները