Զելենսկին փոխել է Ուկրաինայի ցամաքային զորքերի հրամանատարին և ԶՈւ գլխավոր հրամանատարի տեղակալին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փոփոխություններ է կատարել երկրի Զինված ուժերի ղեկավար կազմում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Զելենսկին հայտնել է «Տելեգրամ»-ի իր ալիքում։
Մասնավորապես, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկրի զինված ուժերի ցամաքային զորքերի նոր հրամանատար է նշանակել Միխայիլ Դրապատովին: Բացի այդ, ուկրաինայի առաջնորդը փոխարինել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Ալեքսանդր Սիրսկուն։ Այս պաշտոնում նշանակվել է 95-րդ առանձին դեսանտա-գրոհային բրիգադի հրամանատար Օլեգ Ապոստոլը:
Կարդացեք հոդվածը` Русский