Մարզեր

Լիճքում ավարտին են մոտենում արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Լիճքում ավարտին են մոտենում արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները

ԳԱՎԱՌ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտին են մոտենում արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Լիճքի արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 6 միլիոն 300 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է արտաքին լուսավորության ցանցի կառուցում Լիճքի Ա-2 թաղամասի 2, 3, 5-րդ փողոցներում՝ 1840 մետր ընդհանուր երկարությամբ, ԼԵԴ համակարգով աշխատող 64 լուսատուի տեղադրմամբ։

Շինարարական աշխատանքները, որոնք  իրականացրել է «Շին Կոմպլեքս» ՍՊԸ-ն, մեկնարկել են սեպտեմբերին և արդեն իրականացվել են շուրջ 95 տոկոսով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում