Երևան

Երևանում դեկտեմբերի 20-ից տեղի կունենա բազմաժանր կրկեսային շոու՝ «Սուրբ Ծննդյան պատմությունը»

1 րոպեի ընթերցում

Երևանում դեկտեմբերի 20-ից տեղի կունենա բազմաժանր կրկեսային շոու՝ «Սուրբ Ծննդյան պատմությունը»

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաղթանակի զբոսայգում «Մայր Հայաստան» հուշարձանի հարևանությամբ դեկտեմբերի 20-ից ամեն օր ժամը 17:00-ին (հանգստյան օրերին՝ 13:00-ին և 17:00-ին) տեղի կունենա բազմաժանր կրկեսային շոու՝ Christmas Story-ն (Սուրբ Ծննդյան պատմությունը)։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սա վառ պատմություն է Սուրբ Ծննդյան փրկության մասին, որտեղ բարությունն առճակատվում է Ձյունե թագուհու հմայքին: Հերոսներին վիճակված է հաղթահարել բազմաթիվ փորձություններ՝ տոնը մարդկանց սրտեր վերադարձնելու համար։ 

Հանդիսատեսին սպասվում է հետաքրքիր հնարքներով, զարմանալի կատարումներով և ջերմ հույզերով լի ճանապարհորդություն: 

Շոու ծրագրում՝ ակրոբատներ, ծաղրածուներ, ձեռնածուներ (ժանգլյորներ), Էկվիլիբրիստներ և այլ ժանրերի արտիստներ: 

Christmas Story-ն շոու է, որտեղ ներդաշնակորեն համադրվում են ամենատարբեր ժանրերը։ Հատուկ այս նախագծի համար ստեղծվել են արտիստների բոլորովին նոր կերպարներ, թարմացվել են դեկորացիաները, որպեսզի հանդիսատեսն ամբողջովին ընկղմվի տոնական հեքիաթի մեջ։ 

Շոուի հեղինակներն են Անդրանիկ և Գևորգ Վարդանյան եղբայրները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում