Ռուսաստանը 10 անգամ ավելի շատ հրթիռներ է արտադրում, քան ՆԱՏՕ-ի երկրները միասին. Պուտին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը տասն անգամ ավելի շատ հրթիռներ է արտադրում, քան ՆԱՏՕ-ի բոլոր երկրները միասին։ Ընդ որում, Մոսկվան հաջորդ տարվանից այդ արկերի թողարկումը կավելացնի ևս մեկ քառորդով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Աստանայում անցկացվող ՀԱՊԿ գագաթնաժողովում։

«Ինչ վերաբերում է համապատասխան հրթիռային համակարգերի և համապատասխան տեխնիկայի արտադրությանը, ապա Ռուսաստանում այն ​​10 անգամ ավելի է, քան ՆԱՏՕ-ի բոլոր երկրների միագումար արտադրությունը միասին վերցված։ Հաջորդ տարի այդ արտադրությունը կավելացվի ևս 25-30 տոկոսով», - Պուտինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Միևնույն ժամանակ ՌԴ նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանի տարածքին հարվածները, այդ թվում՝ արևմտյան զենքով, երբեք անպատասխան չեն մնա։ 

«Մեր կողմից հարվածները տեղի են ունեցել ի պատասխան ամերիկյան ATACMS հրթիռներով Ռուսաստանի տարածքին հասցվող չդադարող հարվածների: Ինչպես արդեն բազմիցս ասել եմ, մեր կողմից պատասխանը միշտ կլինի»,- հայտարարել է նա:

Ռուսաստան

Ուկրաինան հայտնել է իր էներգետիկ օբյեկտների վրա զանգվածային հարձակման մասին

 

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան