Ռուսաստան

Ուկրաինան հայտնել է իր էներգետիկ օբյեկտների վրա զանգվածային հարձակման մասին

1 րոպեի ընթերցում

Ուկրաինան հայտնել է իր էներգետիկ օբյեկտների վրա զանգվածային հարձակման մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսական զորքերը զանգվածային հարձակում են իրականացնում Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Հերման Հալուշչենկոն։

«Էներգիան կրկին հայտնվել է թշնամու զանգվածային հարձակման տակ։ Ամբողջ Ուկրաինայում հարձակումներ են տեղի ունենում էներգետիկ օբյեկտների վրա», - գրել է նա Facebook-ում՝ հավելելով, որ «Ուկրէներգո»-ն վթարային անջատումներ է սկսել։ 

Իր հերթին BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել ռուսական ռմբակոծիչների աշխատանքի պատճառով։ 

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հաղորդում է, որ գիշերը երկրի տարբեր մարզերում, այդ թվում՝ Կրասնոդարում, Բրյանսկում, Ռոստովում, ինչպես նաև Ղրիմում ՀՕՊ համակարգերը խոցել են ուկրաինական 25 անօդաչու թռչող սարք։ 

Ըստ Կրասնոդարի իշխանությունների՝ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածներից տուժել է 1 կին, բեկորները վնասել են նրա տունը։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում