Աշխարհ

Պակիստանում Իմրան Խանի աջակիցները հետաձգել են ցույցերը ոստիկանության ճնշումներից հետո

1 րոպեի ընթերցում

Պակիստանում Իմրան Խանի աջակիցները հետաձգել են ցույցերը ոստիկանության ճնշումներից հետո

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պակիստանի ընդդիմադիր ցուցարարները ժամանակավորապես հետաձգել են ցույցերը, որոնց պահանջներից մեկն էր բանտարկված վարչապետ Իմրան Խանի ազատ արձակումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Ցուցարարները խոստացել էին չհեռանալ մայրաքաղաք Իսլամաբադից, մինչև Խանն ազատ չարձակվի, սակայն իրավապահների հետ բախումներից և նրանց ձեռնարկած ջանքերից հետո ցույցերը հետաձգվել են։

Բողոքի ակցիաների ընթացքում զոհվել է առնվազն 6 մարդ, այդ թվում՝ 4 իրավապահ և 2 քաղաքացիական անձ։ 

Նոյեմբերի 24-ին «Շարժում հանուն արդարության» ընդդիմադիր կուսակցությունը սկսել էր բողոքի համազգային ցույց, որպեսզի դաշնային իշխանություններին ստիպի կատարել իր պահանջները, այն է՝ չեղարկել հանրապետության սահմանադրությունում հոկտեմբերին կատարված փոփոխությունները, վերանայել փետրվարին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները և ազատ արձակել քաղբանտարկյալներին, ներառյալ կուսակցության հիմնադիր և նախկին վարչապետ Իմրան Խանին: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում