Հայաստան

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ

1 րոպեի ընթերցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի,  սպասվում են տեղումներ

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են տեղումներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-27-ին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։

Մարզերում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը կդիտվի առանց տեղումների եղանակ։ 

Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին շրջաններում, 25-ի ցերեկը , 26-ի և 27-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում կլինեն տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ 

Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում մինչև 17-20 մ/վ։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում