ԱՄՆ-ն նախապես տեղեկացվել է ՌԴ-ի կողմից «Օրեշնիկ» հրթիռի արձակման մասին. Պենտագոն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ն Ռուսաստանից նախապես ծանուցում է ստացել Ուկրաինայի տարածք առանց միջուկային մարտագլխիկի բալիստիկ հրթիռի արձակման մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը։

«Միացյալ Նահանգներն արձակումից կարճ ժամանակ առաջ նախազգուշացվել է միջուկային ռիսկի նվազեցման ալիքների միջոցով», - ասել է նա նոյեմբերի 21-ին կայացած ճեպազրույցում:

Նա նաև վստահեցրել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Ուկրաինային և երկրին ռազմական օգնության նոր փաթեթներ ուղարկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի պաշտոնավարմանը մնացած ժամանակահատվածում։

Պենտագոնի ներկայացուցիչը նաև հայտնել է, որ Ռուսաստանի կողմից բալիստիկ նոր հրթիռի արձակումն, «անշուշտ, մտահոգում է մեզ»։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 21-ի տեսաուղերձում հայտարարել էր, որ ի պատասխան ամերիկյան և բրիտանական հեռահար սպառազինությունների կիրառման, Ռուսաստանի զինված ուժերը միջին հեռահարության նորագույն «Օրեշնիկ» հիպերձայնային հրթիռներով հարվածել են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտին։ 

Ռուսաստան

Պուտինը հայտարարել է, որ հեռահար հրթիռներով ՌԴ-ին հարվածներից հետո Ուկրաինայում հակամարտությունը գլոբալ բնույթ է ձեռք բերել

Իսկ Ռուսաստանի կողմից հաստատված նոր միջուկային դոկտրինի առնչությամբ Սինգհը հայտնել է, որ ԱՄՆ-ն որևէ կերպ չի փոխել իր միջուկային դիրքավորումը՝ ի պատասխան Մոսկվայի այդ քայլի։ 

Ռուսաստան

Պուտինը հաստատել է թարմացված միջուկային դոկտրինը

 

Հայերեն العربية Русский

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը

Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով

ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին

Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ

Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը