Քաղաքականություն

Միրզոյանը և Հոֆրայթերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ. ներկայացվել է կայուն խաղաղության հաստատման ՀՀ տեսլականը

2 րոպեի ընթերցում

Միրզոյանը և Հոֆրայթերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ. ներկայացվել է կայուն խաղաղության հաստատման ՀՀ տեսլականը

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 21-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ համագործակցության հետագա խորացմանն ուղղված ջանքերին՝ թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ ԵՄ հարթակում:

Երկկողմ գործընկերության օրակարգի հետագա ընդլայնման համատեքստում բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը զուգահեռ զրուցակիցները կարևորել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացումը և դրան նպաստող միջխորհրդարանական ակտիվ փոխգործակցությունը:

Ըստ աղբյուրի՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման մտադրությանը՝ նախարար Միրզոյանը շեշտել է ժողովրդավարության, օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում ՀՀ կողմից իրականացվող բարեփոխումների շարունակական ընթացքը: Ընդգծվել է ՀՀ դիմակայունության հետագա ամրապնդման ուղղությամբ համագործակցության կարևորությունը:

Նշվում է, որ Արարատ Միրզոյանը և Անտոն Հոֆրայթերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ: Այս համատեքստում նախարար Միրզոյանը զրուցակցին ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ՀՀ տեսլականը, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում