Հայաստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 21-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր գործընկեր Աբաս Արաքչիի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է X սոցիալական ցանցում գրառմամբ:
Նշվում է, որ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել օրակարգային թեմաներին, այդ թվում՝ Հայաստան-Իրան ընդլայնված համագործակցության այնպիսի ոլորտներում, որոնք հետագայում կարող են օգտակար լինել երկու երկրների քաղաքացիների համար։
In 📞 conversation w/my counterpart @araghchi touched upon topics on the agenda, including enhanced 🇦🇲-🇮🇷 bilateral cooperation in areas which could further benefit the citizens.@IRIMFA_EN
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) November 21, 2024