Զելենսկին խոստացել է չիջեցնել մոբիլիզացիոն տարիքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խոստացել է չնվազեցնել երկրում զորահավաքային տարիքը՝ չնայած ռազմաճակատում անձնակազմի սղությանը։ Նա արդեն մեկ անգամ իջեցրել է մոբիլիզացիոն տարիքը՝ խստացնելով մոբիլիզացիայի կանոնները։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

Գերագույն Ռադայի պատգամավոր Ռոման Կոստենկոն հոկտեմբերի սկզբին հայտարարել էր, որ Ուկրաինայում մոբիլիզացիան պետք է սկսել 20 տարեկանից՝ ռազմաճակատում երիտասարդների բացակայության պատճառով։ Ապրիլին Զելենսկին օրենք էր ստորագրել, որով Ուկրաինայում մոբիլիզացիայի տարիքը 27-ից իջեցվել է 25-ի։

«Պաշտպանության նախարարությունը և ռազմական հրամանատարությունը մեր հասարակությանը պետք է ներկայացնեն Ուկրաինայի զինված ուժերում ծառայության պայմանագրերի նոր համակարգ այն քաղաքացիների համար, ովքեր չեն հասել մոբիլիզացիայի տարիքին, բայց ցանկանում են իրենց լավագույնս դրսևորել հանուն Ուկրաինայի պաշտպանության։ Այդ պայմանագրերը կունենան շոշափելի, շատ կոնկրետ մոտիվացիոն բաղադրիչ։ Մեր պետությունը չի պատրաստվում իջեցնել մոբիլիզացիոն տարիքը նոր պայմանագրային մոտեցումների հիման վրա»,- ասել է Զելենսկին՝ ելույթ ունենալով Գերագույն ռադայում։

 

Հայերեն Русский

Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են

Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարները հեռախոսզրույց են ունեցել

Գերմանիան ևս 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային զինամթերք մատակարարելու համար

ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը

Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո

Որևէ մեկը ձայնագրությունը կասկածի տակ չի դրել ու չի պահանջել փորձաքննություն․ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Իրականության հետ որևէ կապ չունի․ Հակակոռուպցիոն կոմիտեն բոլոր քաղաքացիներին գաղտնալսելու մասին

ՍԴՀԿ Կենտրոնական Վարչությունն ընտրությունների կապակցությամբ շնորհավորել է ՀՀ բոլոր քաղաքացիներին

Արփունքում 2018-2025 թվականներին իրականացված սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր համար հատկացվել է 1 մլրդ 425 մլն 957 հազար դրամ

Վարդենիսի և Վալգայի ուսումնական հաստատությունները համագործակցում են