ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հրամանով՝ Ծովինար Խաչատրյանը նշանակվել է Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են նախարարությունից, ընդգծելով, որ Ծովինար Խաչատրյանը հանրային կապերի ոլորտում ունի 20 տարուց ավելի աշխատանքային փորձ։ Նա եղել է ԿԸՀ, ՄԻՊ, ՀՀ արդարադատության նախարարի, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի, ՀՀ ԱԺ նախագահի և մի շարք այլ գերատեսչությունների ղեկավարների մամուլի խոսնակը։ Գիտությունների թեկնածու է: Այժմ դասավանդում է Վ. Բրյուսովի անվան համալսարանում։
Կենսագրական տվյալներն՝ այստեղ
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հրամանով նախկին մամուլի քարտուղար Նորայր Շողիկյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական։