Կրեմլը ՌԴ-ի տարածքին հեռահար հարվածներ թույլ տալու Բայդենի վարչակազմի մտադրությունը որակել է որպես «կրակի վրա յուղ լցնել»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կրեմլը ներկայում չունի հավաստի տեղեկատվություն այն մասին, որ արևմտյան դաշնակիցներն Ուկրաինային թույլ են տվել հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք Կրեմլը հաստատում ունի, որ նման թույլտվություն իսկապես տրվել է։

«Առայժմ կան հրապարակումներ արևմտյան լրատվամիջոցներում, բայց ակնհայտ է, որ Վաշինգտոնի հեռացող վարչակազմը մտադիր է քայլեր ձեռնարկել (ըստ էության, նրանք խոսել են այս մասին), որպեսզի շարունակի կրակի վրա յուղ լցնել և շարունակի հրահրել լարվածության սրումն այս հակամարտության շուրջ», - Պեսկովի խոսքերն է մեջբերել ՌԲԿ-ի թղթակիցը։

Լրագրողների հետ զրույցում Պեսկովը նաև հայտնել էր, որ եթե իսկապես ԱՄՆ-ն թույլ է տվել Ուկրաինային հարվածել Ռուսաստանի խորքերը, ապա դա կհանգեցնի լարվածության նոր շրջափուլի և Ուկրաինայում ընթացող հակամարտությունում ԱՄՆ-ի ներգրավվածության նոր մակարդակի։ 

Միացյալ Նահանգներ

Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի զենքով ՌԴ-ի խորքերը հարվածելու թույլտվությունը կհանգեցնի լարվածության նոր շրջափուլի

Ամերիկյան բազմաթիվ լրատվամիջոցներ, վկայակոչելով իրենց աղբյուրներին, հայտնել են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արտոնել է ուկրաինացի զինվորականների կողմից ATACMS հրթիռների կիրառումը Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու համար: 

Միացյալ Նահանգներ

Բայդենը թույլ է տվել, որ Ուկրաինան ամերիկյան զենքերով հարվածի Ռուսաստանի խորքերը

 

Հայերեն Русский

Մարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերը

Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս է

Firebird AI-ը հերքել է իր գործունեությանն առնչվող կեղծ պնդումները

Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Իրանին չի հարվածի միջանկյալ ընտրություններից առաջ

Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն

Ֆրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետ

Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում

ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ

ՌԴ-ից Հայաստան ժանտախտի ներբերումը կանխարգելելու նպատակով ստեղծված հանձնաժողովը անցկացրել է առաջին նիստը. իրավիճակը վերահսկողության ներքո է