Միացյալ Նահանգներ

Բայդենը թույլ է տվել, որ Ուկրաինան ամերիկյան զենքերով հարվածի Ռուսաստանի խորքերը

2 րոպեի ընթերցում

Բայդենը թույլ է տվել, որ Ուկրաինան ամերիկյան զենքերով հարվածի Ռուսաստանի խորքերը

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն Ուկրաինային թույլատրել է ԱՄՆ-ում արտադրված զենքերն օգտագործել Ռուսաստանի խորքերը հարվածներ հասցնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով որոշման հետ ծանոթ աղբյուրների։

Ըստ նրանց՝ Ուկրաինան նախատեսում է առաջին հեռահար հարվածը հասցնել առաջիկա օրերին։ ԱՄՆ պաշտոնյաներից մեկը Reuters-ին հայտնել է, որ Վաշինգտոնի այս քայլը ձեռնարկվում է՝ հիմնականում ի պատասխան Ռուսաստանում Հյուսիսային Կորեայի զինվորների տեղակայման։ 

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նոյեմբերի 17-ի երեկոյան իր ուղերձում անդրադարձել է լրատվամիջոցներում տարածված այս տեղեկություններին։ 

«Նման բաները չեն հայտարարվում։ Հրթիռները կխոսեն իրենք իրենց մասին», - ասել է Զելենսկին։

Ըստ աղբյուրների՝ Ուկրաինայի առաջին հարվածներն, ամենայն հավանականությամբ, կիրականացվեն ATACMS հրթիռներով, որոնք ունեն շուրջ 306 կմ հեռահարություն։

Վաշինգտոնը նման որոշում է կայացնում ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից երկու ամիս առաջ։ Առայժմ պարզ չէ՝ արդյոք նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Դոնալդ Թրամփը կփոխի Բայդենի ընդունած որոշումը։ Թրամփը բազմիցս քննադատել է Ուկրաինային տրամադրվող ԱՄՆ ֆինանսական և ռազմական օգնության մասշտաբները։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում