Եվրոպա

Ֆրանսիան և Բրիտանիան Ուկրաինային թույլ են տվել հեռահար հրթիռներով հարվածել Ռուսաստանին. Le Figaro. ԹԱՐՄԱՑՈՒՄ

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիան և Բրիտանիան Ուկրաինային թույլ են տվել հեռահար հրթիռներով հարվածել Ռուսաստանին. Le Figaro. ԹԱՐՄԱՑՈՒՄ

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիան և Բրիտանիան Ուկրաինային թույլ են տվել հարվածել Ռուսաստանի խորքերը SCALP և Storm Shadow հրթիռներով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Le Figaro-ն։ 

Ավելի վաղ ԱՄՆ-ն էր թույլատրել, որ Ուկրաինան իր հեռահար զենքերով, ամենայն հավանականությամբ՝ ATACMS հրթիռներով, հարվածի Ռուսաստանի տարածքին։ Այս քայլը ձեռնարկվել է՝ ի պատասխան Ռուսաստանում Հյուսիսային Կորեայի մոտ 10 000 զինվորների տեղակայման։

Le Figaro-ն շեշտում էր, որ անգլո-ֆրանսիական SCALP և Storm Shadow հրթիռների հեռարահությունն (250 կմ) ավելի փոքր է, քան ամերիկյան ATACMS-ի հեռահարությունը (306 կմ)։

Արևմտյան երկրները խուսափում էին Ուկրաինային թույլ տալ, որ իրենց հեռահար զենքերն օգտագործվեն Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու համար, որպեսզի առճակատման մեջ չմտնեն Ռուսաստանի հետ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ նման հարվածների արտոնումը կնշանակի, որ ՆԱՏՕ-ի երկրները պատերազմի մեջ են Ռուսաստանի հետ։ 

Ավելի ուշ Le Figaro-ն իր հոդվածից հանել է այն տեղեկատվությունը, թե Փարիզը և Լոնդոնը Կիևին թույլ են տվել SCALP և Storm Shadow հրթիռներով հարվածել Ռուսաստանի խորքերը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում