ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Սվաջյանը մասնակցել է ՀՀ ոչ պետական դպրոցների համաժողովին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է ՀՀ ոչ պետական դպրոցների համաժողովին, որը նախաձեռնել է «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիան: Համաժողովին ներկա են եղել նաև ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, կրթության ոլորտային կառույցների ղեկավարներ, ոչ պետական դպրոցների ներկայացուցիչներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, համաժողովի նպատակը ոչ պետական կրթական հաստատությունների և պետական քաղաքականություն իրականացնող մարմինների միջև արդյունավետ երկխոսության հաստատումն է:

Համաժողովն անցել է պանելային քննարկումների ձևաչափով: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «Ոչ պետական հանրակրթական հաստատությունների դերն ու առանձնահատկությունները՝ պետական կրթական քաղաքականության համատեքստում» խորագրով քննարկմանը, պատասխանել ներկաների հարցերին:

«Ոչ պետական դպրոցները, ունենալով ստեղծագործական ազատություն, կարողացել են ստեղծել այնպիսի միջավայր, ծրագրեր ու մեթոդաբանություն, որոնք ապահովել են ակնհայտ դրական արդյունք: Մասնավոր դպրոցներում առկա մեխանիզմները մեզ համար ուսանելի են, և դրանց փորձի ուսումնասիրումն առաջնահերթություն է՝ հասկանալու համար, թե ինչպես դրանք կարող են դառնալ ուղենշային՝ պետական դպրոցներում ներդնելու տեսանկյունից:  Այդ ուղղությամբ պետության և մասնավոր դպրոցների միջև համագործակցության, փորձի յուրացման և տեղայնացման ջանքեր են գործադրվում՝ հօգուտ թե՛ ոչ պետական դպրոցների, թե՛ ոլորտում պետական քաղաքականության»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Ըստ աղբյուրի՝ նա կարևորել է համագործակցությունը նաև ոչ պետական դպրոցների ձայնը լսելի դարձնելու, խնդիրներին միասնաբար լուծում տալու, ինչպես նաև գործունեության թափանցիկությունը գործընթացների թվայնացմամբ ապահովելու տեսանկյունից:

Արաքսիա Սվաջյանը նաև ընդգծել է, որ լայնածավալ բարեփոխումների փուլում շատ կարևոր են գործընկերների, ոլորտի շահագրգիռ կառույցների դիտարկումներն ու առաջարկները. «Իրավական ակտեր մշակելիս ակնկալում ենք նաև ձեր ակտիվ մասնակցությունն ու ներգրավվածությունը հենց շրջանառության փուլում՝ լսելու համար տարբեր առաջարկներ և դիտարկումներ, որպեսզի ավելի կատարյալ իրավական ակտեր հաստատենք»:

Նշվում է, որ ԿԳՄՍ նախարարի տեղակալը խոսել է նաև մասնավոր դպրոցների ուսուցիչների պարտադիր վերապատրաստման և ատեստավորման մասին՝ ընդգծելով, որ «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությամբ՝ գործընթացն իրականացնելու համար մասնավոր դպրոցները պետք է ներկայացնեն վերապատրաստման և ատեստավորման ծրագրեր, որոնք փորձաքննվելուց հետո կարող են երաշխավորվել: 

Եզրափակելով խոսքը՝ Արաքսիա Սվաջյանն ընդգծել է՝ բոլորի նպատակը մեկն է՝ ունենալ որակյալ կրթություն՝ անկախ կազմակերպաիրավական ձևից:

Համաժողովի երկրորդ հատվածում տեղի է ունեցել պանելային քննարկում «Կրթության նպատակները արդի մարտահրավերների համատեքստում» խորագրով: 

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում