Ռազմարդյունաբերության ոլորտը 2024 թվականին ավելի մեծ ծավալով կատարողական կապահովի. Մխիթար Հայրապետյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց, որ 2024 թվականին ռազմարդյունաբերության ոլորտն ավելի մեծ ծավալով կատարողական կապահովի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  Մխիթար Հայրապետյանը թեմայի մասին խոսեց՝ անդրադառնալով ռազմարդյունաբերության ոլորտի վերաբերյալ ընդդիմադիր պատգամավորների հայտարարություններին:

Անդրադառնալով ընդդիմադիրների այն հայտարարություններին, որ ռազմարդյունաբերության ոլորտի կատարողականը 2023 թվականին զրո է եղել՝ նախարարը նշեց՝ նախորդ տարիների օրնակով կարելի է տեսնել, որ ոլորտի ընկերությունների հետ պայմանագրերը հիմնականում կնքվել են տարեվերջին:

«Նախորդ տարվա կատարողականը կազմել է 1,1 միլիարդ դրամ, և հիմնական փոխանցումները կատարվել են: Այս պահին արձանագրենք, որ արդեն կոնկրետ պայմանգրեր են առկա, և մինչև դեկտեմբերի 10-ը նախատեսվում է դրական եզրակացություն ստացած ընկերություններին շուրջ 919 միլիոն դրամի կանխավճարներ վճարել: Սա նշանակում է, որ մեր կանխատեսումներով 2023 թվականի համեմատ նվազագույնը 200 միլիոն դրամով ավելի կատարողական ենք ունենալու»,- ասաց Հայրապետյանը:

Նա նշեց՝ պետք է արձանագրել, որ վերջին տարիներին շուրջ 4,5 միլիարդ դրամի բյուջեից անհամեմատ ավելի քիչ գումարներ են ծախսվում ռազմարդյունաբերական համալիրի գիտահետազոտական աշխատանքների և փորձարկումների գծով:

«Մեր վերլուծությունները բերել են նրան, որ դաշտը դեռևս մի շարք հավելյալ կարգավորումների անհրաժեշտություն ունի՝ միջավայրն առավել բարենպաստ դարձնելու տեսակետից, որպեսզի բիզնեսը ավելի մոտ գա և ցանկանա օգտվել պետական դրամաշնորհային ծրագրից:  Այս առումով դեռևս առկա են մի շարք խոչընդոտներ: Հենց այս փոփոխությունների կարիքից ելնելով՝ մենք վերջերս ներկայացրեցինք ռազմարդյունաբերական համալիրի մասին օրենքում լրջագույն փոփոխությունների փաթեթը, որին՝ ի ուրախություն մեզ, կողմ քվեարկեցին նաև ընդիմադիր պատգամավորները»,-ասաց նա:

Հայրապետյանը նշեց, որ այս բոլոր փոփոխությունները իրականացվում են, որպեսզի ռազմարդյունաբերության ոլորտում խրախուսվեն նոր և ինովացիան լուծումները: 

Հայերեն

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Հայաստանում սուր շնչառական վարակների ակտիվությունը պահպանվում է. հիմնական թիրախային խումբը երեխաներն են

Հայկ Մարտիրոսյանն ու Շանթ Սարգսյանը «Al-beruniy» միջազգային մրցաշարի առաջատարներից են

Մերձավանում սպանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Երկքաղաքացիները կկարողանան այլ երկրի վարորդական վկայականով 1 ամիս երթևեկել ՀՀ-ում. ՆԳՆ

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է, թե ինչ պետք է անել արգանդի պարանոցի քաղցկեղը կանխարգելելու համար

Սաուդյան Արաբիան արձագանքել է Գազայի հատվածի կառավարումը ստանձնելու մասին Թրամփի հայտարարություններին

Թրամփը հայտարարել է, որ կայցելի Գազա, Իսրայել և Սաուդյան Արաբիա

ԱՄՆ-ն դուրս է եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից, կդիտարկի ՅՈՒՆԵՍԿՕ-ին հետագա անդամակցությունը

Միգուցե առաջիկայում գնանք խաղային ոլորտի ընկերությունները փակելու ճանապարհով. ՔՊ պատգամավոր