Արգենտինայում գնաճը տարեսկզբից հասել է 107 %-ի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայում հոկտեմբերին գնաճը կազմել է 2,7 %, իսկ տարեսկզբից՝ 107 %: «Արմենպրես»-ի փոխանցմամբ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով հանրապետության Վիճակագրության և մարդահամարի ինստիտուտի հրապարակած տվյալները։

«Սպառողական գների ինդեքսի ընդհանուր մակարդակը 2024 թվականի հոկտեմբերին աճել է 2,7 տոկոսով, տարեսկզբից՝ 107 տոկոսով: Անցյալ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճը կազմել է 193 տոկոս», - ասված է զեկույցում։

Հոկտեմբերի ցուցանիշը դարձել է ամենացածրը 2021 թվականի նոյեմբերից ի վեր՝ հաստատելով գնաճի տեմպերի դանդաղման միտումը։ Հոկտեմբերին ինդեքսի վրա ամենից ուժեղ ազդել է կոմունալ ծառայությունների (+5,4 %), հագուստի (+4,4 %), ինչպես նաև հյուրանոցային և ռեստորանային բիզնեսի ծառայությունների (+4,3 %) գների աճը։

Արգենտինան արդեն մի քանի տարի ամենաբարձր գնաճ ունեցող երկրների թվում է։ 2023 թվականի արդյունքներով՝ գների աճը երկրում կազմել է 211,4 %, 2022 թվականին՝ 94,8 %, 2021 թվականին՝ 50,9 %։ Գների աճը զգալիորեն արագացել է 2023 թվականի նոյեմբերի 19-ին Խավիեր Միլեյի նախագահ ընտրվելուց հետո: Նրա կառավարության առաջին միջոցներից մեկը դոլարի պաշտոնական փոխարժեքի բարձրացումն էր 366 պեսոյից մինչև 800 պեսո։

Միլեյը պետության ղեկավարի պաշտոնում իր առաջին ելույթում հայտարարել էր տնտեսության մեջ շոկային միջոցների անհրաժեշտության մասին։ Վիճակագրության և մարդահամարի ինստիտուտի տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակում երկրում աղքատության մակարդակը 41,7 %-ից հասել է 52,9 %-ի, իսկ ՀՆԱ-ն նույն ժամանակահատվածում նվազել է 3,4 %-ով:

Հայերեն

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել