Նախատեսվում է իշխանական և ընդդիմադիր պատգամավորների այց ռազմարդյունաբերական ձեռնարկություններ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ժողովի իշխանական և ընդդիմադիր պատգամավորների այց է նախատեսվում ռազմարդյունաբերական ոլորտի տարբեր ձեռնարկություններ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ԱԺ ամբիոնից՝ անդրադառնալով ռազմարդյունաբերության ոլորտում տիրող իրավիճակի վերաբերյալ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին:

«Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարն ու ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը որոշել են մեր ընդդիմադիր և իշխանական գործընկերների մասնակցությամբ այց կազմակերպել մեր ռազմարդյունաբերական ոլորտի տարբեր ձեռնարկություններ»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը: 

Քոչարյանն առաջարկեց, որ հարցը հնչեցրած պատգամավոր Թադևոս Ավետիսյանը նույնպես մասնակցի: 

Քոչարյանը հակադարձեց պատգամավորի մտահոգությանը, թե ռազմարդյունաբերության ոլորտի ծախսային կատարողականը 9 ամիսներին 0 է եղել։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը վստահեցրեց, որ չկա նման բան:

Ըստ Քոչարյանի՝ այդ ոլորտում կան հաջողված նախագծեր, ընթացքի մեջ գտնվող հաջող նախաձեռնություններ: 

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն ներկայացրեց թիմի նորեկներին

Կառավարությունը տնտեսվարողներին հուլիսին ևս կտրամադրվի արտահանման աջակցություն․ ապրանքների ցանկն ընդլայնվել է

Կարեն Խաչանովը դուրս եկավ Ուիմբլդոնի երրորդ շրջան

Կառավարությունը հաստատել է ջերմատնային տնտեսությունների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը

2027-ի հունվարի 1-ից ՏԻՄ-երում պետք է գործի կատարողականի գնահատման վրա հիմնված համակարգ. Փաշինյան

Ալեն Սիմոնյանի հետագա գործունեության հարցը կքննարկվի. Փաշինյան

Արուսյակ Մանավազյանն ընտրվել է ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու

ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների համար կիրականացվեն լողի, դահուկային սպորտի և հրաձգության ուսուցման ծրագրեր

Քաղաքային որոշ բնակավայրերում 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական ծառայությունները կպատվիրակվեն նաև մասնավորին

Իջևանից 14 կմ հյուսիս 2.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել