Բարձր տեխնոլոգիաներ

Նախատեսվում է իշխանական և ընդդիմադիր պատգամավորների այց ռազմարդյունաբերական ձեռնարկություններ

2 րոպեի ընթերցում

Նախատեսվում է իշխանական և ընդդիմադիր պատգամավորների այց  ռազմարդյունաբերական ձեռնարկություններ

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ժողովի իշխանական և ընդդիմադիր պատգամավորների այց է նախատեսվում ռազմարդյունաբերական ոլորտի տարբեր ձեռնարկություններ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ԱԺ ամբիոնից՝ անդրադառնալով ռազմարդյունաբերության ոլորտում տիրող իրավիճակի վերաբերյալ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին:

«Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարն ու ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը որոշել են մեր ընդդիմադիր և իշխանական գործընկերների մասնակցությամբ այց կազմակերպել մեր ռազմարդյունաբերական ոլորտի տարբեր ձեռնարկություններ»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը: 

Քոչարյանն առաջարկեց, որ հարցը հնչեցրած պատգամավոր Թադևոս Ավետիսյանը նույնպես մասնակցի: 

Քոչարյանը հակադարձեց պատգամավորի մտահոգությանը, թե ռազմարդյունաբերության ոլորտի ծախսային կատարողականը 9 ամիսներին 0 է եղել։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը վստահեցրեց, որ չկա նման բան:

Ըստ Քոչարյանի՝ այդ ոլորտում կան հաջողված նախագծեր, ընթացքի մեջ գտնվող հաջող նախաձեռնություններ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում