COP29-ում Գուտերեշը նշել է կլիմայի փոփոխության դեմ պայքարի երեք ուղղությունները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Բաքվում մեկնարկած COP29 գագաթնաժողովում կոչ է արել բոլոր երկրներին կենտրոնանալ երեք առաջնահերթությունների վրա, որոնք վերաբերում են կլիմայի փոփոխությանը՝ ջերմոցային գազերի արտանետումների կրճատման, կլիմայական ճգնաժամի հետևանքներից մարդկության պաշտպանության և ֆինանսավորման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Առաջինն արտանետումների հրատապ կրճատումն է գլոբալ ջերմաստիճանի աճը սահմանափակելու նպատակով, որի համար արտանետումներն անհրաժեշտ է կրճատել տարեկան 9 տոկոսով: Մինչև 2030 թվականը դրանք 2019 թվականի մակարդակի համեմատությամբ պետք է նվազեն 43 տոկոսով», - ասել է նա։

Երկրորդ, ընդգծում է գլխավոր քարտուղարը, անհրաժեշտ է ավելին անել մարդկությանը կլիմայական ճգնաժամի կործանարար հետևանքներից պաշտպանելու համար։ 

«Ադապտացման պահանջների և ֆինանսավորման միջև խզումը կարող է մինչև 2030 թվականը հասնել տարեկան 359 միլիարդ դոլարի: Այս պակասող դոլարները վերացական թվեր չեն հաշվեկշռում, դրանք կորցրած կյանքեր են, կորցրած բերք և բաց թողնված զարգացում», - նշել է նա:

«Զարգացած երկրները պետք է կարողանան մինչև 2025 թվականը ադապտացման ֆինանսավորումը կրկնապատկել՝ հասցնելով մինչև առնվազն 40 միլիարդ դոլարի: Հաշվի առնելով պարտավորություններն իրական փողի վերածելու անհրաժեշտությունը՝ երրորդ առաջնահերթությունը ֆինանսավորումն է», - ընդգծել է Գուտերեշը:

Նրա խոսքով՝ կլիմայի ֆինանսավորումը բարեգործություն չէ, դա ներդրում է, իսկ կլիմայական գործողություններն ընտրություն չեն, այլ հրամայական։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև նշել է էներգիայի վերականգնվող աղբյուրներում ներդրումների կարևորությունը։ 

«Անցյալ տարի առաջին անգամ էներգիայի վերականգնվող աղբյուրների ոլորտում ներդրումների ծավալը գերազանցել է հանածո վառելիքի բնագավառում ներդրումներին: Գրեթե ամենուր արևային և հողմային էներգիան դառնում են նոր էլեկտրաէներգիայի ամենաէժան աղբյուրները», - ասել է նա:

COP29-ը՝ ՄԱԿ-ի կլիմայական փոփոխությունների շրջանակային կոնվենցիայի 29-րդ համաժողովը, Ադրբեջանում մեկնարկել է նոյեմբերի 11-ին։ Այն կտևի մինչև նոյեմբերի 22-ը։ 

Հայերեն Русский

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին