Համոզված եմ, որ կարող ենք իրացնել թե՛ երկկողմ, թե՛ ԵՄ հետ գործընկերության ընդլայնման հնարավորությունները. ՀՀ ԱԳ նախարարը՝ Շվեդիայի գործընկերոջը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Շվեդիայի Թագավորություն աշխատանքային այցը մեկնարկել է Շվեդիայի ԱԳ նախարար Մարիա Ստեներգարդի հետ հանդիպմամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, կայացել է Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որից հետո տեղի է ունեցել Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարների ընդլայնված կազմով հանդիպումն՝ աշխատանքային ճաշի ձևաչափով։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Շվեդիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ընդլայնման, երկկողմ օրակարգի հարստացման, համագործակցության խորացման հետագա հեռանկարները։ Ոլորտային համագործակցության խթանման նպատակով առանձնանշվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հիմնական ուղղությունները։

ՀՀ ԱԳ նախարարը նշել է. «Սա իմ երրորդ այցն է Շվեդիա, բայց առաջինը երկկողմ ձևաչափով։ Շնորհակալ եմ հյուրընկալության և արդյունավետ քննարկումների համար՝ միտված մեր երկու երկրների միջև տարբեր ուղղություններով փոխգործակցությունը խորացնելուն՝ հիմնված ժողովրդավարական սկզբունքների, ընդհանուր արժեքների ու հետաքրքրությունների վրա։ Համոզված եմ, որ համատեղ ակտիվ ջանքերով կարող ենք լավագույնս իրացնել թե՛ երկկողմ, թե՛ ԵՄ հետ մեր գործընկերության ընդլայնման հնարավորությունները, այդ թվում՝ քաղաքական երկխոսության, առևտրի, գործարար կապերի, մարդկանց միջև շփումների հետագա խթանման նպատակով։»

Ըստ աղբյուրի՝ հանգամանալից անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության ներկա փուլին, արձանագրված ձեռքբերումներին և նոր հավակնոտ օրակարգի հետագա զարգացման հնարավորություններին:

Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանն ընդգծել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու հարցում ՀՀ տեսլականը, այդ թվում՝ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանում տնտեսական զարգացման խթանման միջոցով։ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ ջանքերը, ինչպես նաև երկու երկրների միջև սահմանազատման գործընթացում արձանագրված համաձայնությունը՝ հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի վրա։

Նշվում է, որ տարածաշրջանային հարցերի համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ»-ին, որի կյանքի կոչումը, ըստ ՀՀ ԱԳ նախարարի, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման միջոցով արդյունավետորեն կավելացնի տարածաշրջանային փոխկապակցվածությունը։

Հայերեն العربية English Français Русский

Հրշեջները մարել են Էջմիածում բռնկված հրդեհը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար

Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց մեղադրել են խաղաղ բնակավայրերին հարվածելու մեջ, կան զոհեր և վիրավորներ

Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլի բրոնզե մեդալակիր

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչը գլխավորեց իսպանական «Սևիլիա»-ն

Կրեմլը մեկնաբանել է Պուտինի և Թրամփի հանդիպումը կազմակերպելու նախապատրաստման հարցը

Թրամփը հայտարարել է ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններում առաջընթացի մասին

Հայաստան-Թուրքիա համագործակցության շատ ավելի մեծ հեռանկարներ կան, Բաքվի հետ պետք է բանակցել մինչև դրական լուծումներ գտնելը. Միրզոյանի հարցազրույցը «ՍիվիլՆեթ»-ին

Հայաստանում անձրևներին կհաջորդի առանց տեղումների եղանակը, 2-3 աստիճանով ցրտելուց հետո կտաքանա 6-8 աստիճանով

ՀՀ ԱԳ նախարարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչին հայտնել է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրն ստորագրելու ՀՀ պատրաստակամության մասին