Հայաստան

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում նոյեմբերի 11-ին կեսօրից հետո, 12-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։ Նոյեմբերի 12-ի ցերեկը, 13-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, օդի  ջերմաստիճանը նոյեմբերի 12-ի գիշերը կբարձրանա ևս 2-3 աստիճանով։

Մարզերում նոյեմբերի 11-ին կեսօրից հետո և 12-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Նոյեմբերի 12-ի ցերեկը, 13-16-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում