Մերձավոր Արևելք

Գազայի հյուսիսում բնակելի տան ռմբակոծության հետևանքով ավելի քան 30 պաղեստինցի է զոհվել

1 րոպեի ընթերցում

Գազայի հյուսիսում բնակելի տան ռմբակոծության հետևանքով ավելի քան 30 պաղեստինցի է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 32 մարդ է զոհվել իսրայելական զինուժի կողմից Գազայի հյուսիսում բնակելի տան ռմբակոծության հետևանքով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է պաղեստինյան «Ալ-Աքսա» հեռուստաալիքն իր Telegram ալիքում։

Հաղորդվում է, որ Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիայում տան ռմբակոծության հետևանքով կան նաև տասնյակ վիրավորներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում